Կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը:
Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք՝ Սերգո Կարապետյանը մեղադրվում էր դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ յուրացնելու համար:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։