The Wall Street Journal հրատարակությունը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրը, հաղորդում է Արաբական Միացյալ Էմիրությունների և Չինաստանի ռազմատեխնիկական համագործակցության աճի մասին:
Այսպես՝ Չինաստանի ռազմաօդային ուժերի առնվազն երկու ռազմական տրանսպորտային ինքնաթիռ ԱՄԷ է առաքել անհայտ զենքի բեռ, ինչը Վաշինգտոնը համարվում է Աբու Դաբիի և Վաշինգտոնի միջև զենքի պայմանագրերին սպառնացող գործոն:
ԱՄՆ հետախուզական գործակալությունները վերջին շաբաթներին դիտել են, թե ինչպես են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակին պատկանող երկու ինքնաթիռներ վայրէջք կատարում Արաբական Միացյալ Էմիրությունների օդանավակայանում և բեռնաթափում անհայտ իրերով տուփեր:
Տրանսպորտային թռիչքները, ի թիվս անվտանգության ոլորտում Պեկինի և ԱՄԷ-ի միջև առաջացող համագործակցության այլ նշանների, անհանգստացրել են ԱՄՆ պաշտոնյաներին, քանի որ ԱՄԷ-ն Պարսից ծոցի տարածքում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն է, և նոր անորոշություն առաջացրել Էմիրություններին ժամանակակից ամերիկյան զենքի բազմամիլիարդանոց վաճառքի հարցում: Այս մասին հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները: