«ԳԱՀԵՐԻ ԽԱՂԸ» ՍԵՐԻԱԼԻ ԱՍՏՂԵՐ ՔԻԹ ՀԱՐԻՆԳԹՈՆՆ ՈՒ ՌՈՈՒԶ ԼԵՍԼԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԾՆՈՂ ԵՆ ԴԱՐՁԵԼ
copy image url

«ԳԱՀԵՐԻ ԽԱՂԸ» ՍԵՐԻԱԼԻ ԱՍՏՂԵՐ ՔԻԹ ՀԱՐԻՆԳԹՈՆՆ ՈՒ ՌՈՈՒԶ ԼԵՍԼԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԾՆՈՂ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 10:22 17-02-2021

Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը և նրա կինը՝ Ռոուզ Լեսլին, առաջնեկ են ունեցել: Այդ մասին հաղորդում է Page Six:

Թերթը նշում է, որ նրանց նկատել են Լոնդոնի փողոցներում նորածին երեխայի հետ քայլելիս: Երեխայի սեռը և անունը, ինչպես նաև ծննդյան թիվը չի հրապարակվում:

Զույգը ծանոթացել է «Գահերի Խաղը» սիրված սերիալի նկարահանումների ժամանակ, երբ Քիթը հանդես էր գալիս Ջոն Սնոունի, իսկ Լեսլին՝ միայնակ Ինգրիտի դերում: Ըստ սցենարի՝ նրանց կերպարները նույնպես սիրահարված էին: 6 տարի անց՝ 2018 թ., զույգն ամուսնացավ: Լեսլիի հղիության մասին հայտնի դարձավ 2020 թ. սեպտեմբերին: