Փետրվարի 15-ին Եվրահանձնաժողովի Եվրոստատ վիճակագրական գործակալությունը հրապարակել է ԵՄ-ի և մյուս երկրների առևտրային հարաբերությունների մասին զեկույցը: Փաստաթղթում նշված է, որ փոխվել է հարաբերակցությունն ավանդական գործընկեր երկրների (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի) և Չինաստանի հետ համագործակցության ծավալի միջև:
«2020 թվականին Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրամիության հիմնական գործընկերը: Չինաստանից ԵՄ ներմուծումն աճել է 5,6%-ով՝ կազմելով 383,5 միլիարդ եվրո, արտահանումն ավելացել է 2,2%-ով ՝ հասնելով 202,5 միլիարդ եվրոյի»,- ասվում է փաստաթղթում: