Երգչուհի Սիրուշոն և «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը հանդես կգան զուգերգով։ Այս մասին Սիրուշոն հայտնել է իր Instagram-ում։
Այդ մասին իր Instagram-ում գրառում է արել նաև Ալեքսանդր Ռիբակը.
«Հայաստանից Եվրատեսիլի լեգենդի հետ մեկտեղ մենք կթողարկենք շատ գեղեցիկ և անկեղծ ստեղշագործություն: Նա գեղեցիկ ձայնով տաղանդավոր աղջիկ է, չեմ համբերում, թե երբ պետք է ձեզ ներկայացնեմ մեր զուգերգը»: