Ալեքսանդր Կարապետյանը հանդես է եկել գերմանական Վեհեն, Օբերնյուլանդ, Էլվերսբերգ, Հոմբուրգ, լյուքսեմբուրգյան Ֆ91 Դյուդելանժ, Գրևենմախեր, Պրոգրես Նիդերկորն, ռուսական Սոչի և մի շարք այլ ակումբներում:
Նա Ֆ91 Դյուդելանժի կազմում դարձել է Լյուքսեմբուրգի չեմպիոն: Մինչ Արարատ-Արմենիա տեղափոխվելը՝ հանդիսացել է ռուսական Տամբովի ֆուտբոլիստ:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել վեց գոլի հեղինակ: