«Նոան» կարևորագույն խաղում հաղթեց «Արարատ-Արմենիային», «Ուրարտուն»՝ մեծ առավելությամբ «Ալաշկերտին»
copy image url

«Նոան» կարևորագույն խաղում հաղթեց «Արարատ-Արմենիային», «Ուրարտուն»՝ մեծ առավելությամբ «Ալաշկերտին»

Սպորտ 11 ամիս առաջ - 22:04 16-05-2024
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը մոտենում է ավարտին։

Առաջնության ավարտից առաջ դեռ որոշված չէ Հայաստանի չեմպիոնը։ 34-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Նոան» ընդունել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիային»․ տանտերերը հաղթանակի հասան 2։1 հաշվով։

Նախքան այդ էլ, «Ուրարտուն» սեփական մարզադաշտում 6։1 հաշվով գերվստահ հաղթանակ էր տարել «Ալաշկերտի» նկատմամբ։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան», որի ակտիվում կա 71 միավոր, դուրս է մնում չեմպիոնական պայքարից, 76 միավոր ունեցող «Նոան» և 75 միավորով «Փյունիկը» հաջորդ տուրում, ըստ ամենայնի, կվճռեն չեմպիոնության հարցը։ Վճռորոշ հանդիպումը կայանալու է մայիսի 21-ին։

Ամենից շատ դիտված