ՀՖՖ ՄՐՑԱՎԱՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԿՐԻՄՍԿՈՒՄ
copy image url

ՀՖՖ ՄՐՑԱՎԱՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԿՐԻՄՍԿՈՒՄ

Սպորտ 4 տարի առաջ - 14:28 09-02-2021

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՀՖՖ մրցավարներն այս օրերին անցկացնում են ուսումնամարզական հավաք Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում: Հավաքին մասնակցում են 32 մրցավար և 5 հրահանգիչ: Ծրագրի ղեկավարը Սլավիկ Ղազարյանն է։

Նշվում է, որ դասախոսություններ կարդալու համար ՖԻՖԱ-ից հրավիրվել են մասնագիտացված հրահանգիչներ՝ ՖԻՖԱ-ի տեխնիկական մասով՝ ռուս Վալենտին Իվանովը, ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության մասով՝ լեհ Գժեգոշ Կժոսեկը։

Բացի տեսական դասերից՝ մրցավարներն ուսումնասիրում են խաղի կանոնների նոր փոփոխություները, քննարկում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված ուսուցողական դրվագները, ՀՀ VBET Պրեմիեր Լիգայից և Հայաստանի VBET գավաթի խաղարկության հանդիպումների ընթացքում գրանցված վիճելի պահերը։

Մրցավարներն անցկացնում են նաև ֆիզպատրաստության մարզումներ և վարում են ընկերական հանդիպումներ՝ տեսական գիտելիքը գործնականում կիրառելու համար։