ԱՐՅՈՒՆՈՏ ՓՍԽՈՒՄ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ 15 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ
copy image url

ԱՐՅՈՒՆՈՏ ՓՍԽՈՒՄ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ 15 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 15:25 09-02-2021

Առնվազն 15 հոգի Տանզանիայում մահացել է անհայտ հիվանդությունից: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Աֆրիկյան պետության հարավում գտնվող Մբեյա շրջանում տարածվող անհայտ վիրուսի հետևանքով հոսպիտալացվել է ավելի քան 50 մարդ: Այն առաջացնում է արյունոտ փսխում և մահ մի քանի ժամվա ընթացքում: Բացի դրանից՝ հիվանդությունը կարող է առաջացնել նաև սրտխառնոց:

Տեղի բժիշկները ենթադրում են, որ բռնկումը դժվար լայն տարածում գտնի: Նրանք նշել են, որ այդ հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում են տղամարդիկ: Բժիշկները նաև ստուգում են տեղի ջրերի՝ սնդիկով աղտոտված լինելը:

2020 թ. դեկտեմբերին հայտարարվեց հնդկական Անդհրա-Պրադեշ նահանգի Էլուրու քաղաքում անհայտ հիվանդության բռնկման մասին: Հիվանդները բողոքում էին գլխապտույտից, գլխացավից, էպիլեպսիայից, հանկարծակի ուշագնացությունից, բերանից փրփուրից և դողից: Այդ մարդկանց կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական էին: Տեղի իշխանությունները ենթադրում էին, որ մարդիկ կարող էին հիվանդանալ կեղտոտ օդի կամ անորակ սննդի պատճառով: Հիվանդության մյուս հավանական պատճառը սնդիկով և այլ ծանր մետաղներով թունավորումն էր: