ՌԴ ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ  ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ 2022 Թ. ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ
copy image url

ՌԴ ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ 2022 Թ. ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ

Սպորտ 4 տարի առաջ - 14:19 08-02-2021

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում նշանակված 2022 թ․ ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման վայրի փոփոխության մասին հայտնել է մարզաձևի միջազգային ֆեդերացիան (UWW):

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է ռուսական սպորտի նկատմամբ ընդունած պատժամիջոցներով:

UWW-ի բյուրոն որոշել է Ռուսաստանում աշխարհի առաջնությունն անցկացնել 2023 թվականին:

Այդ ստուգատեսը վարկանիշային է լինելու «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր քաշային կարգի վեց լավագույն մարզիկները ստանլու են օլիմպիական արտոնագիր։