ԵՐԵՔ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԵԿՆԵԼ Է 3900 ՄԱՐԴ
copy image url

ԵՐԵՔ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԵԿՆԵԼ Է 3900 ՄԱՐԴ

Ներքին 4 տարի առաջ - 12:35 04-02-2021

Փետրվարի 4-ին կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արդրադարձավ անցած երեք օրերի ընթացքում Հայաստանից մեկնած և Հայաստան վերադարձածների մոնիտորինգային արդյունքներին:

«Այս երեք օրվա ընթացքում մենք մոնիտորինգի տակ ենք պահում իրավիճակը, և Հայաստանից օդային ուղիներով մեկնել է ընդհանուր առմամբ 3.900 մարդ, իսկ եկել է Հայաստան 3400 մարդ, և հայկական անձնագրով մեկնածների թիվը 1.423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1.263»,- հայտարարեց Մհեր Գրիգորյանը և հավելեց, որ

Վիճակագրության մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդամենը 7 քաղաքացու դեպքում է մեկնելու խոչընդոտ առաջացել, մեկնողները հազարավոր են, իսկ վերադարձողների թիվն էլ շատ մեծ է:

«Այդ 7 դեպքերի մասով՝ մարդիկ մեկնել են Ռուսաստան թղթային QR կոդով, որը կասկածներ է առաջացրել ռուս սահմանապահների մոտ: Մենք ավելի խոր կհասկանանք խնդիրը և ըստ հնարավորությունների՝ կօժանդակենք: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ դա ընդհանրապես կապ չունի հավելվածի աշխատանքի հետ: Միակ խնդիրը, որ առաջացել է և ենթադրում է ծրագրային ճշգրտումներ, սմարթֆոնի մեջ երեխաների տվյալների հետ կապված համալրելու խնդիր կա»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ հավելվածի շուրջ 20 հազար ներբեռնում կա: