NISSAN ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՀՐԴԵՀՎԵԼ Է. ԿԱ ՎԻՐԱՎՈՐ
copy image url

NISSAN ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՀՐԴԵՀՎԵԼ Է. ԿԱ ՎԻՐԱՎՈՐ

Ներքին 4 տարի առաջ - 11:45 03-02-2021

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկել Nissan մակնիշի ավտոմեքենայում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի խոսքերով՜ մինչ կժամանեին Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, քաղաքացիներն օգնության են հասել վարորդին և դուրս հանել վերջինիս մեքենայից, այնուհետև ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Դեպքի վայրից 29-ամյա կին վարորդին տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն»:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ պարզելու ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը:

Ամենից շատ դիտված