ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ այսօրվա ընթացքում Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունու շրջանում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում,Վարնկաթաղ գյուղում և հարակից բնակավայրերում: Հնարավոր են նաև պայթեցման աշխատանքներ: