Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացվում են ականազերծման աշխատանքներ
copy image url

Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացվում են ականազերծման աշխատանքներ

Ներքին 2 տարի առաջ - 13:51 01-08-2022

Ս․թ․ հուլիսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։
Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մեր մասնագետները մաքրել են 22 000 քմ տարածք։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։