ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԵՎՍ 8 ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ
copy image url

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԵՎՍ 8 ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ

Ներքին 4 տարի առաջ - 12:35 29-01-2021

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն։

Քանի որ մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:

Որոնողական աշխատանքները հունվարի 29-ին շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Նոյեմբերի 13-ից հետո ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1.329 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն:

Ամենից շատ դիտված