Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև: Վիրավորվել են հինգ ցուցարար և ներքին անվտանգության երեք աշխատակից: Այդ մասին հաղորդում է «Սինհուան»: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:
Ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերացնել սահմանափակումները: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ,որոնք անկարգությունները կանխել են՝ կիրառելով արցունքաբեր գազ ու մահակներ:
Սահմանափակումների վերաբերյալ բողոքներ տեղի են ունենում նաև Նիդերլանդներում: Երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 450 մարդ:
Արտակարգ դրությունը Լիբանանում գործելու է մինչև փետրվարի 8-ը: Երկրում վարակվածների թիվը գերազանցում է 282 հազարը, մահացել է 2,4 հազար մարդ: