ՖՈՒՏԲՈԼԸ ԴԱԺԱՆ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՖՈՒՏԲՈԼԸ. ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԼԵՄՊԱՐԴԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
copy image url

ՖՈՒՏԲՈԼԸ ԴԱԺԱՆ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՖՈՒՏԲՈԼԸ. ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԼԵՄՊԱՐԴԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Սպորտ 4 տարի առաջ - 12:44 26-01-2021

Տոտենհեմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չելսիի մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հեռացման վերաբերյալ լուրը։

《Ես միշտ տխրում եմ, երբ գործընկերս կորցնում է աշխատանքը։ Ֆրենկը միայն գործընկեր չէ, նա նաև շատ կարևոր մարդ է իմ կարիերայում, և ես ափսոսում եմ շատ》,- ասել է Մոուրինյոն։

Նրա խոսքով, սա ցույց է տալիս, որ ֆուտբոլը դաժան է, այն էլ ժամանակակից ֆուտբոլը. 《Երբ դառնում ես մարզիչ, հասկանում ես, որ վաղ, թե ուշ սա կարող է պատահել քեզ հետ》։

Ձեզ գուցե հետաքրքրի