ԱՅՍՕՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
copy image url

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Ներքին 4 տարի առաջ - 12:24 26-01-2021

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր՝ հունվարի 26–ին, ժամը 13։00–ին, նիստ է հրավիրել։ Հայտարարել է խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը։

Պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ հարցեր կան օրակարգում։

Մամուլի տեղեկություններով, հնարավոր է, որ խմբակցությունը քննարկի Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:

Նշենք, որ գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:

Ամենից շատ դիտված