«Իմ քայլը» խմբակցության վարչապետի թեկնածն Նիկոլ Փաշինյանն է
copy image url

«Իմ քայլը» խմբակցության վարչապետի թեկնածն Նիկոլ Փաշինյանն է

Ներքին 3 տարի առաջ - 12:53 03-05-2021

Թեկնածուին ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել այս պահին վարչապետի պաշտոնակատարի պարտականություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը։

Թեկնածուին ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ինչպես գիտեք՝ ՀՀ նախագահի, ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հունիսի 20-ին ՀՀ–ում անցկացնել արտահերթ ընտրություններ։ ՀՀ ներկա օրենսդրւթյունը արտահերթ ընտրություններ անցկացնելու միայն մեկ տարբերակ է առաջարկում, այն է` խորհրդարանի լուծարումը, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին 2 անգամ չընտրելու պարագայում։ Հենց այդ նպատակով «Իմ քայլը» առաջարկում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,– ասաց Մակունցը։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի