ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ  ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԼՂ-ՈՒՄ
copy image url

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԼՂ-ՈՒՄ

Ներքին 4 տարի առաջ - 13:17 25-01-2021

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները դիտակետերում ծառայության ընթացքում կանոնավոր կերպով հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում։

«Տագնապի» ազդանշանով խաղաղապահ զորակազմի զինծառայողները զբաղեցնում են տեղերը դիրքերում՝ պաշտպանելու համար դիրքը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փակելու մայրուղին՝ կասեցնելով երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուս խաղաղապահների դիրքերը հագեցած են «Բլոկպոստ» ֆորտիֆիկացիոն համակարգերով, որոնք նախատեսված են զինծառայողներին բեկորներից և կրակոցներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքը շրջանաձև դիտարկելու համար։