ԱՄԷ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
copy image url

ԱՄԷ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Արտաքին 4 տարի առաջ - 16:00 25-01-2021

Հունվարի 24-ին Աբու Դաբիում բացվել է Իսրայելի դեսպանատունը: Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հավանություն էին տվել Թել Ավիվում դեսպանատուն բացելուն:

Հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրն Իսրայելի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել է 2020 թ. սեպտեմբերի 15-ին, որպես միջնորդ հանդես է եկել ԱՄՆ-ն:

Այս գործարքն Արևմուտքում անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»՝ ի հիշատակ աստվածաշնչյան կերպարի, որը համարվում է հուդայականության, քրիստոնեության և իսլամի բոլոր հետևորդների հոգևոր նախնին: