ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
copy image url

ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Ներքին 4 տարի առաջ - 12:22 25-01-2021

Դեռևս անցած տարի՝ ամռանը, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ, իրավունքի ուժով, ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պայքարի, Կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի անհատական կազմի հաստատումը պատերազմական դրության պայմաններով կամ պայմաններից ելնելով հետաձգվեց:

2021 թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ ձևավորվեց անհատական կազմը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն ամբողջ հանձնաժողովի անունից երախտիքի խոսքեր հղեց բժիշկներին՝ նրանց հերոսական աշխատանքի համար:

Արկադի Խաչատրյանը պարզաբանեց, որ հանձնաժողովի վերջնանպատակը պետք է լինի երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մեծացումը նման համավարակներին դիմակայելու համար, որոնցից ապահովագրված չէ ապագայում որևէ երկիր:

Ձեզ գուցե հետաքրքրի