«ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ Հնդկաստանի և Չինաստանի սահմանապահ ուժերի զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի Սիկիմ հիմալայան նահանգի Նակու Լա լեռնանցքի շրջանում:
Նշվում է, որ հնդիկ զինծառայողները կասեցրել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինվորականներ ներխուժումը հնդկական: Արդյունքում՝ բախումների հետևանքով վիրավորվել են 20 չինացի և 4 հնդիկ զինվորներ:
Ավելի ուշ «Times of India»-ն գրել է, որ կողմերի ցամաքային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները բանակցություններ են սկսել, որոնց ժամանակ քննարկել են սահմանամերձ շրջաններում ներկա իրավիճակն ու զորքերի բաժանման հարցերը: Հանդիպումը տևել է 15 ժամ: Ներկայումս իրավիճակն արդեն վերահսկելի է: