ԵՎՍ 30 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՐՄԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ
copy image url

ԵՎՍ 30 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՐՄԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

Ներքին 4 տարի առաջ - 10:42 25-01-2021

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանը 30 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին ։

Հայտնում են, որ փոխանցված մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու նպատակով:

Ադրբեջանական կողմը չի տեղեկացրել, թե որ շրջաններից են հայտնաբերվել մարմինները։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն: