ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանխատեսել է կորոնավիրուսի համավարակի զարգացումն առաջիկա ժամանակահատվածում: Այս մասին հայտնել է CNBC-ն:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ում համաճարակային իրավիճակի զարգացման բացասական միտումները պահպանվելու են:
«Մենք ոչինչ չենք կարող անել առաջիկա ամիսներին համաճարակի հետագիծը փոխելու համար»,- ընդգծել է Բայդենը:
Ամբողջ աշխարհում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է ավելի քան 98.5 մլն վարակակիր, 70.7 մլն մարդ առողջացել է, իսկ 2 մլն-ից ավելի մարդ՝ մահացել:
Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում կորոնավիրուսային վարակի դեպքերի թվով: Համավարակի ամբողջ ժամանակահատվածում երկրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 25.3 մլն դեպք, որից 420.000-ից ավելին՝ մահվան ելքով:
ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3.6 մլն վարակակիր: Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղամիջոցը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն կոչվում է «Սպուտնիկ Վ»:
Հոկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը պատմել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին, որը կոչվում է «ԷպիՎակԿորոնա»: Այն ստեղծել է նովոսիբիրյան «Վեկտոր» կենտրոնը:
Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել էր, որ նահանգն օգտագործել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամբողջ պաշարները: