2 ԺԱՆԳՈՏ ՄԱՀՃԱԿԱԼՈՎ ԲՈՒՆԿԵՐԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ 2.5 ՄԼՆ ՌՈՒԲԼՈՎ
copy image url

2 ԺԱՆԳՈՏ ՄԱՀՃԱԿԱԼՈՎ ԲՈՒՆԿԵՐԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ 2.5 ՄԼՆ ՌՈՒԲԼՈՎ

Արտաքին 4 տարի առաջ - 12:37 23-01-2021

Մեծ Բրիտանիայում 25.000 ֆունտ ստեռլինգով (2.5 մլն ռուբլի) վաճառքի են հանել Սառը պատերազմի տարիների բունկեր: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Բունկերը գտնվում է 4.3 մ խորության վրա (14 ոտնաչափ): Սենյակը հագեցած է երկու ժանգոտ մահճակալներով և քիմիական զուգարանով: Չի հստակեցվում՝ հաղորդակցության ուղիներն արդյոք աշխատանքային վիճակում են, թե ոչ:

Ապաստարանը ծառայել է որպես Դիտորդների թագավորական կորպուսի կայան և ամբողջ երկրի 1563 բունկերների համակարգի մի մասն է կազմել: Այնտեղ կարելի էր մտնել՝ բացելով ծանր մետաղական դռնակը:

Ի սկզբանե այն կառուցվել էր ատոմային ռումբի պայթյունի հետևանքները դիտարկելու համար: Դիտորդները ներսում ունեին Հեյգերի հաշվիչ և պայթյունի ուժի ցուցիչ:

Բունկերը կառուցվել է 1961 թ., շահագործումից դուրս եկել 1991 թ.:

Բունկերը վաճառող Devon and Cornwall աճուրդի տան տնօրեն Ադամ Կուկի խոսքով, մարդիկ շահագրգռված են ձեռք բերել այն՝ իբրև կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու ապաստարան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի տարեց բրիտանացի իր հողամասում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռմբապաստարան է գտել: Այժմ տղամարդը մտադիր է այն վերածել բարի: