ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ՝ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅՑԵՔԱՐՏ
copy image url

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ՝ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅՑԵՔԱՐՏ

Ներքին 4 տարի առաջ - 13:34 22-01-2021

Այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է:

«Մարդ-հանճար», «Մարդ-երաժշտություն». այսպես էին մեծանուն կոմպոզիտորին կոչում Խորհրդային Միությունում և դրա սահմաններից դուրս:

Ժամանակի տաղանդավոր արտիստների շուրթերից հնչում էր Առնո Բաբաջանյանի էստրադային, սոնատային, նվագախմբային երաժշտությունը:

Առնո Բաբաջանյանի հանճարեղ ստեղծագործությունները հրաշալի համակցվում էին հայկական ֆիլմերին և մեկը մյուսին նոր գույն ու երանգ տալիս, ինչի շնորհիվ էլ հայկական մշակույթը ապրեց իր ծաղկուն ժամանակաշրջանը։

Այսօր արդեն Առնո Բաբաջանյանի հանճարեղ ստեղծագործական ժառանգությունը մեր ժողովրդի մշակույթի այցեքարտերից մեկն է :

Ստեղծվել է նաև Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ: