Ֆրանսիայի Բուրգունդիա-Ֆրանշ-Կոմտե շրջանի խորհրդի ղեկավարը 2 շիշ բուրգունդական գինի է ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով վերացնել տուրքերը, որոնք սահմանել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ջո Բայդենին հասցեագրված նամակում ես խնդրում եմ չեղյալ հայտարարել Թրամփի սահմանած տուրքերը, որոնք պատժում են տարածաշրջանային գինեգործներին: Ի նշան ֆրանս-ամերիկյան բարեկամության՝ ես ուղարկում եմ 1 շիշ Côte de Beaune և 1 շիշ Chardonnay մեր գինեգործական դպրոցից»,- Twitter-ում գրել է շրջանային խորհրդի ղեկավար Մարի Գիտ-Դյուֆեն:
Նա հրապարակմանը կցել է գինու լուսանկարը: Հունվարի 20-ին Ջո Բայդենը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը: Բազմաթիվ քաղաքական գործիչներ և միջազգային կազմակերպություններ արդեն շնորհավորել են նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իր առաջին աշխատանքային օրը պետության ղեկավարը չեղյալ է հայտարարել միանգամից Թրամփի ստորագրած մի քանի հրամանագրեր: