ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2320 ՔԱՂԱՔԱՑԻ
copy image url

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2320 ՔԱՂԱՔԱՑԻ

Ներքին 4 տարի առաջ - 12:35 21-01-2021

Ռուս խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ստեփանակերտում շարունակում է գործել քաղաքացիների ընդունելության կետ: Մասնավորապես բացվել է «թեժ գիծ» Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար:

«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի կողմից՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի հետ գործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցում միացյալ որոնողական խմբերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ ընդհանուր առմամբ քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2320 քաղաքացի, որից 575-ը՝ «թեժ գծի» միջոցով: