ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱԿԵՏ
copy image url

ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱԿԵՏ

Արտաքին 4 տարի առաջ - 13:49 20-01-2021

Իսրայելական հրետանին գնդակոծել է Գազայի հատվածում տեղակայված դիտակետային աշտարակները, հայտնում է Quds Net գործակալությունը:

Հաղորդվում է, որ իսրայելցի զինվորականները կրակել են մի քանի դիտակետերի վրա, որոնք պատկանում են պաղեստինյան խմբավորումներին Գազայի հատվածի սահմանին:

Գործակալության տվյալներով, հրետակոծության արդյունքում վնասվել են Ալ-Մաղազի փախստականների ճամբարի արևելքում գտնվող մի քանի տներ: