Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր էպիկենտրոն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով ՉԺՀ առողջապահական պետական կոմիտեին:
Ըստ տվյալների՝ այն հայտնաբերվել է Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Իզիլին նահանգում. «Երկուշաբթի օրը վարակի նոր էպիկենտրոնը հյուսիս-արևելյան Իզիլին նահանգն էր, որտեղ գրանցվել է վարակվածների թվի աճ: Վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է 43 նոր դեպք»:
Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանում նկատվել է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի աճ: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն հայտարարել է կարանտինի պատճառով մի քանի մարզերի արգելափակման մասին, այդ թվում՝ Հուբեյի: Բնակիչներին արգելվում է դուրս գալ իրենց տներից, դադարեցվել է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը: Միևնույն ժամանակ իշխանությունները շեշտում են, որ դեպքերի աճին զուգընթաց մահ չի գրանցվել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ աշխարհում գրանցվել է ավելի քան 96 միլիոն դեպք, առողջացել են մոտ 68,6 միլիոն մարդ, մահացել՝ 2 միլիոնը: Ռուսաստանում ավելի քան 3,5 միլիոն մարդ վարակվել է COVID-19-ով: ՌԴ-ն աշխարհի առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութը: Այն արտադրվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի ու Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի համատեղ ջանքեր շնորհիվ: Պատվաստանյութը ստացել է Sputnik V անվանումը:
Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է COVID-19-ի դեմ EpiVacCorona անունը կրող երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին, որը մշակվել է Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի կողմից: