ԱՀԿ-Ն ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲՌՆԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԻՆ
copy image url

ԱՀԿ-Ն ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲՌՆԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 14:00 19-01-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անկախ պատրաստվածության և արձագանքման խումբը հայտարարել է, որ Չինաստանը կարող էր արագ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին գրում է Daily Mirror-ը:

Մասնագետների կարծիքով, համավարակի համընդհանուր տարածմանը նպաստել է այն հանգամանքը, որ առաջին օրերին այն գաղտնի են պահել:

ԱՀԿ-ն եզրակացրել է, որ Չինաստանն «ունակ էր ավելի արագ արձագանքելու առաջին իսկ ազդանշաններին»:

2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին տեղեկացրել են Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն էր:

Ամբողջ աշխարհում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է 95 մլն վարակակիր, 52 մլն-ն առողջացել է, 2 մլն-ը՝ մահացել: