Միտք

Կհասնե՞նք արդյոք «ծովին» կապուտակ
18:00 29-06-2022
Մեր գլխին կուտակված սև ամպերն իրենց մեջ լրջագույն վտանգներ են պարունակում: Այնպիսիք, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի հետագա ճակատագրի համար:

Մինչ ընդդիմությունը տեղում դոփում է, իշխանությունը «նոր հաղթանակներ» է գրանցում
16:59 29-06-2022
Ա՛յ ախպեր, հանգստացեք, Բերձորն ու Աղավնոն Նիկոլը դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի գիշերն էր հանձնել՝ թղթով, որտեղ սևով սպիտակի վրա ժամկետ էր նշված։

Վաղը պատերազմ է, բայց չկա ոչ մի ելևէջ, ու ամեն ինչ հարթ է
15:12 29-06-2022
Միաժամանակ ողբալի է, երբ վաղը պատերազմ է, և այդ մասին հայտարարող դրածո վարչակալը շարունակում է կազմալուծել ու բարոյալքել բանակը, իսկ պետական և քաղաքական հարթությունում ամեն ինչ հարթ է։

Տնտեսության մեջ մայիս ամսվա «ամենափոքր ու ամենատեսանելի աճը»
14:01 29-06-2022
Հանրապետությունում անցած տարվա մայիսի համեմատությամբ համարյա թե շինարարական բում է։

ՍԴ-ն վերջնական գրավելու օպերացիայի հաջորդ սերիան․ ովքեր են թեկնածուները, ՔՊ-ն своих не бросаeт
11:00 29-06-2022
Այս օրերին իշխանությունը «աշխատում է» նոն-ստոպ ռեժիմով՝ երկրում մնացած վերջին հատուկենտ ինստիտուտները իրենով անելու, յուրայիններին գործուղելու հարցերը կազմակերպելու համար։

Գրականությունը պատմության մոռացված էջն է
09:15 29-06-2022
Այն, ինչ վրիպում, անտեսում է պատմությունը, գրականությունը չի մոռանում: Աշխարհի տերերը վախեցել են ոչ թե պատմագրությունից, այլ գրականությունից:

«Մուտիլովկայի սեանսից» մինչեւ պատերազմի գույժ ու ԶԼՄ-ների պիտակավորում
00:06 29-06-2022
Նիկոլ Փաշինյանի ինքնաասուլիսը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, թեեւ լրիվ իր ոճի մեջ էր, այսինքն՝ մուտիլովկայի էֆեկտով:

Եվ ինքն իրեն կտցահարող մի փայտփորիկ…
22:04 28-06-2022
Մենք բողոքում ենք մեզանից, ուրիշներից, մեր հանդեպ աշխարհի կողմից դրսևորվող անուշադրությունից, մեր աշխարհագրական դիրքից, թվաքանակից, նկատելի ուշացումով իրավիճակից ելքեր փնտրող հայի վերջին խելքից…

Կանացի բարեմասնություններ և թովչանքներ` ըստ Ռուբենսի
21:02 28-06-2022
Ռուբենսի կտավում գրացիաները մերկ պարում են։ Նկարից պարզ զգացվում է, որ նկարիչը հիացած է այս կանանցով ու նրանց գիրությամբ։

ԱՄՆ-ն փորձում է զսպել հայերի դեմ նոր պատերազմը
19:03 28-06-2022
Այս իրավիճակում ՀՀ-ն կարող է շահել, եթե քաղաքական համայնքը, սպաները, ՀԿ-ները ճիշտ դիրքավորվեն։

Նիկոլն իր խոստման տերն է․ ասել էր՝ տալու է, տալիս է
15:35 28-06-2022
Բերձորն ու Լաչինի միջանցքը Նիկոլը վաղուց էր տվել՝ դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Երեք տարին լրանում է, ինքն էլ, իր խոստման համաձայն, տալիս է։ Հիմա ինչի՞ց են բողոքում ֆեյսբուքյան հայրենասերները։

Ինքնակործան ուղու վրա ենք
15:27 28-06-2022
Ինչպես ամեն հովիվ իր հոտն է պահում՝ իրեն մսով ու բրդով ապահովելու համար, նույն կերպ էլ դրածո վարչակալն է կռապաշտներ պահում` իր կարիքները բավարարելու ու ապահովված լինելու նպատակով։

3 ամիս հետո պատերազմի վտանգ կա
13:31 28-06-2022
Ենթադրելի է, որ գերիները ազատ կարձակվեն, երբ բավարարվեն ռուս-թուրք-ադրբեջանական ակնկալիքները, որոնցից առաջնայինը Սյունիքի ճանապարհի հարցն է։

Եղբորդ և տղայիդ մասին խոսելուց առաջ խոսիր այն ապոկալիպսիսից, որ բերել ես մեր գլխին
11:00 28-06-2022
Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետի տղային բանվոր են աշխատեցնում՝ ստվերային, չգրանցված, ու չեն վճարում: Մեկը չկա՝ ասի՝ էս չի՞ քո սարքած երկիրը: Երկի՞ր է, թե՞ բարդակ։

Թքած ունենալու նուրբ արվեստը․ այս տեմպերով Աննա Հակոբյանը Բադեն-Բադեն էլ կգնա
09:42 28-06-2022
Եթե Հակոբյանի նպատակը այս երեք գեղեցիկ ծովափնյա քաղաքները տեսնելն էր, կարելի էր անաղմուկ գնալ, վայելել եւ գալ, ոչ թե անունը դնել պաշտոնական հանդիպում։

«Հանուն ծիրանի»-ն ավելի է միավորում, քան «հանուն հայրենիքի»-ն
22:39 27-06-2022
Վերջին շրջանում հայ ժողովուրդը ժամանակ առ ժամանակ համախմբվում է միայն այն գաղափարների շուրջ, որոնք կապ ունեն ստամոքսի հետ:

Ուրիշների «աչքի լույսը»…
21:34 27-06-2022
Աշխարհում մեկնարկել է նոր, իր բնույթով նախորդներից էապես տարբերվող քննաշրջան, որն առանձնանում է պատերազմական թատերաբեմի բազմապլանությամբ:

Լուծումները ներսում պետք է փնտրել՝ Կառավարության անգործության, անճարակության կամ գուցե խիստ նպատակաուղղված գործունեության մեջ
20:24 27-06-2022
Հարցերին փոքրիշատե մասնագիտորեն մոտենալիս պարզվում է, որ դրանք եթե ոչ 100, ապա 70-80%-ով լուծելի են, եթե, իհարկե, պետական քաղաքականություն դրսևորվեր ի սկզբանե և հընթացս։

Նայե՛ք ու կտեսնե՛ք
16:39 27-06-2022
Երբ երկրի ղեկավարը օտար թշնամու նշանակած դրածոն է, նրա նշանակած կադրերը ոչինչ չեն որոշում։

Գյուղացին ու գործարարը նորից մնացին անտեր վիճակում
15:13 27-06-2022
Ծիրան արտահանողները կանգնել են փաստի առաջ․ չեն կարող բերքը օրերով պահել, որոշ դեպքերում փոխանցումներն արդեն արվել են, պետք է ապրանք ուղարկեն ու չեն կարողանում։

Իշխանությունն ընդդիմության աջակցությունն է ակնկալելու
13:01 27-06-2022
Հնարավոր կլինի միասնաբար դիմագրավել ՀՀ անկախության և Արցախի ազատության դեմ ռուս-թուրք-ադրբեջանակական սպառնալիքներին․․․

Փաշինյանի «երջանկաբեր» մերժումը կամ ով է շահում առցանց ասուլիսին հարցեր չուղարկելուց
09:52 27-06-2022
Ո՞վ է այն ռոմանտիկը, որ մտածում է, թե Փաշինյանն այնքան է ազդվելու իր գործընկերների կողմից «մերժվելու այս ժեստից», որ փոխելու է մտադրությունը եւ իսկույն եւեթ տետատետ զրույցի հրավիրի։

Միջնամատի ցուցադրում կամ «L.O.V.E.»
20:18 26-06-2022
Կարարայի մարմարից ծնված տասնմեկ մետր բարձրությամբ և մեկ տոննա կշռով «L.O.V.E.»-ը նյութի, ֆինանսների, փողի իշխանության դեմ բողոքի պոետիկ ժեստ է:

Ամբոխավարություն, որ հակապետությունն է, պետականության թշնամին
11:41 26-06-2022
Փոխարենը մուրճը ձեռքն առած ընտրարշավ արեց, որ փողոցից էլ ներքև է՝ ջունգլի: