Ուղիղ եթեր
Ոչինչ չի հետաձգվում. Փաշինյանից ազատվելու բանալին կա 
copy image url

Ոչինչ չի հետաձգվում. Փաշինյանից ազատվելու բանալին կա 

Միտք Ներքին 1 օր առաջ - 15:40 01-05-2025
Ժողովուրդը պարբերաբար միանում է Նիկոլ Փաշինյանի, նախարարների հրաժարականների պահանջներին, սակայն ապարդյուն։ Հանրությունն արդեն հուսահատության եզրին է, էլ չի հավատում, որ հնարավոր է բարելավել կառավարման որակը, ժողովրդին ատող, անպատասխանատու կառավարիչներին փոխարինել բարի, պատասխանատու, քաղաքականապես կիրթ առաջնորդներով։

Եվ ահա, անսպասելի տեղից հույս ծագեց։ «Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ»,- Կառավարության ապրիլի 29-ի նիստում ասաց վարչապետը, հայտարարելով, որ չի հետաձգելու ոչ մի բան։

Հաշվի առնելով ՔՊ-ում տիրող համատարած անպատասխանատվությունը, ապապետական, սիրողական մոտեցումները՝ առաջիկայում բազմաթիվ նախարարներ հրաժարականի դիմումներ են գրելու, քանի որ բազմաթիվ կարևոր բարեփոխումներ, ծրագրեր, որոշումներ ու խոստումներ հետաձգվելու են։

ԱԳ նախարարը կարող է դիմում գրել արտաքին հարաբերություններում ակնկալվող ու խոստացված առաջընթացը հետաձգելու համար, ՊՆ նախարարը՝ բանակի արդիականացումը հետաձգելու համար, ՆԳՆ նախարարը՝ ID քարտերի, հանցավորության դեմ պայքարում խոստացված արդյունքները հետաձգելու պատճառով, Արդարադատության նախարարը՝ սահմանադրական փոփոխությունները հետաձգելու համար, Էկոնոմիկայի նախարարը Հարավ-հյուսիս ճանապարհի ՀՀ հատվածի կառուցումը հետաձգելու համար։ Առողջապահության նախարարը ընդհանուր ապահովագրությունը հետաձգելու համար և այլն։

Կառավարության նույն նիստում Փաշինյանը հիշեց, որ ի տարբերություն Էստոնիայի՝ ՀՀ-ում օրենքերը, որոշումները չեն տարածվում բոլորի վրա, բացառություններ են արվում։ Նա ծաղրեց բացառվողներին, ակարկեց, որ էլ բացառություններ չեն լինելու։ Հետևապես՝ եթե նախարարը հետաձգելու համար հրաժարականի դիմում է գրելու, ապա վարչապետը ևս նույն պարագայում պիտի հրաժարական տա, այսինքն այս հարցում ևս բացառություն չի լինելու։

2023-ի սեպտեմբերի 24-ի ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սկսել և առաջնորդում է անկախության պաշտպանության շարժում, ինչը հիացմունք, հույս արթնացրեց։ Նույն 2023-ի հոկտեմբերի 17-ին ԵԽ-ում հոտընկայս ծափերի արժանացավ քաղաքակրթական ընտրության մասին նրա հայտարարությունը։ Բայց ո՛չ անկախության պաշտպանության շարժում կա, ո՛չ էլ ժողովրդավարությունն է քաղաքական ընտրություն դարձել։ Լավատեսները հուսադրում են, թե Փաշինյանը սուտ չի խոսել, նրա խոստումները անկախության և ժոողովրդավարության մասին լինելու են, պարզապես՝ հետաձգվում են։

Այս սողանցքը, սակայն, փակվեց, ապրիլի 29-ից խաղի կանոն փոխվեց։ Հետաձգողը հրաժարական պիտի տա։ Եվ բացառություն չի լինելու։ Փաշինյանը հրաժարական տալու շատ հիմքեր ունի, որոնցից նշված 2-ը հետաքրքիր են նաև ազատ աշխարհին՝ անկախության շարժումը հետաձգելը և քաղաքակրթական ընտրությունը համապատասխան օրենքներով ամրագրումը հետաձգելը։ Ավելին՝ 2025-ի մայիսի 9-ին Փաշինյանը գնում է Մոսկվա, անկախ-ժողովրդավարական երկների կողմից մերժված, ՀՀ ինքնիշխան սահմանները չճնաչող, Արցախի բռնազավթման, հանձնման ու հայաթափման մեղսակից Պուտինի հետ նշելու են մի բան, որը ՀՀ անկախության, ժողովրդավարության հետ ընդհանուր ոչինչ չունի, իսկ հայ ժողովրդին միայն կորուստ է պատճառել՝ 300 հազար զոհ, սով, աքսոր, բռնաճնշումներ։

Այսպիսով՝ Փաշինյանի հրաժարականի բանալին կա։ Եվ սա կատակ չէ, չնայած Փաշինյանն այս սկզբունքը մատուցել է ծիծաղով։ Ենթադրելի է, որ ապրիլի 27-28-ին Էստոնիա այցի ընթացքում Փաշինյանին պարզ ակնարկել են, որ Արևմուտքը չի շարունակելու աջակցել նրան, եթե նա շարունակաբար հետաձգի անկախության և ժոովրդավարության բարեփոխումները։ Իսկ քանի որ Մոսկվայի հետ պայմանավորվածություններով 2018-ին իշխանության եկածը, 2025-ի մայիսի 9-ին Մոսկվա գնացողը հետաձգելու է դրանք, ապա ստիպված հրաժարական կտա, մեղքը բարդելով ապապետական նախարարների վրա, որոնք դավադրաբար հետաձգում են։ Այս մասին է նա ակնարկել ապրիլի 29-ի նիստում։

Կարճ ասած՝ Փաշինյանը բարդ ընտրության առաջ է՝ գործել պետության և ժողովրդի դե՞մ և հետաձգել բարեփոխումները, թե՞ հրաժարական տալ ու տեղը զիջել պատասխանատու, դաստիարակված, Կրեմլի հետ պայմանավորվածություններով չկաշկանդված ուժերին, որոնք անկաշկանդ կարող են պաշտպանել անկախությունը, ժողովրդավարությունն ու ներքին խաղաղությունը, ինչպես նաև՝ իրականացնել թվային հասարակության ձևավորման բարեփոխումները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:48 Տանը նստած էի, բարեկամիս հարսն ու որդին ինձ դաժան ծեծի ենթարկեցին. արթիկցի 87-ամյա կնոջ պատմությունը
10:02 Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը
21:04 4 անշարժ գույք, բեռնատար, 210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո կանխիկ, 2․7 մլն եկամուտ․ Առուշ Առուշանյանի ունեցվածքը
22:44 Անհերքելի փաստերով արձանագրված է, որ «թաղապետը» զանգահարել է Չախոյանին և միտումնավոր սպառնացել. տեսանյութ
22:18 Բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու քաղաքային շաբաթօրյակին․ Վարդան Ղուկասյան
23:30 Փաշինյանը ունի 2 ճանապարհ՝ կամ ամեն գնով իշխանական աթոռ, կամ մեմուարների հեղինակում բանտում. քաղաքագետ
23:55 Նիկոլաուսը երկընտրանքի առջև ա՝ լեգիտիմացնել ծեծով հարց լուծելը կամ կորցնել Համբալիչին` որպես քաղաքապետ
23:47 Իրավիճակը Սարյան փողոցում՝ պայթյունից անմիջապես հետո. տեսանյութ
22:30 Արթուր Չախոյանին Հայաստանի  ինքնիշխանության համար չեն ծեծել. հարցում
08:59 Վարչապետի թեկնածու էլ կա․ Հրապարակ