Փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։
Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել ՀՀ գլխավոր դատախազություն
Հարց եմ ուղղում, Արփինե Սարգսյան, սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչո՞ւ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանություն մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան։ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն»։
Տեսանյութն՝
այստեղ