Երևանում 21-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է երկաթե հենասյանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Երևանում 21-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է երկաթե հենասյանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 10 ժամ առաջ - 10:19 27-04-2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթի «Կանաչ» սուպերմարկետի մոտ Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում