Հայկ Մարությանի լռությունը փաստացի աջակցություն է Նիկոլ Փաշինյանին. Արթուր Չախոյան
copy image url

Հայկ Մարությանի լռությունը փաստացի աջակցություն է Նիկոլ Փաշինյանին. Արթուր Չախոյան

Ներքին Միտք 10 ժամ առաջ - 10:08 27-04-2025
Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդիմադիր» Հայկ Մարությանը նույնիսկ չբարեհաջեց որևէ դիրքորոշում հայտնել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։

Ժամանակը ցույց տվեց, որ Հայկ Մարությանը հայտնվում է միայն ընտրությունից ընտրություն և տրանսպորտի թանկացման ակցիայից ակցիա։

Փետրվարի 27-ին, երբ հայտարարեց, թե բոյկոտը կարող է շարունակվել մի քանի ամիս։ Այդ հայտարարությունից հետո նա պարզապես անհետացավ՝ թողնելով ժողովրդին միայնակ պայքարի դաշտում։ https://www.facebook.com/share/p/1FevwREQWV/

Հայկ Մարությանը նույնիսկ չանդրադարձավ «Ավտոբուս ՓԲԸ»-ի պաշտոնյաների սկանդալային ձայնագրություններին, իսկ Փարաքարի ընտրությունների ընթացքում՝ լռեց անգամ իր «նախկին» կուսակցության թեկնածուի կողմից ՔՊ-ի հետ կոալիցիայի պատրաստակամության վերաբերյալ հայտարարությանը։

Հայկ Մարությանի լռությունը փաստացի աջակցություն է Նիկոլ Փաշինյանին։

Ամեն անգամ, երբ Հայկ Մարությանը անհետանում է քաղաքական դաշտից, դա համընկնում է այն պահերին, երբ անհրաժեշտ է լինում հստակ դիրքորոշում հայտնել և կանգնել ժողովրդի կողքին։ Սակայն նա ընտրում է լռությունը՝ այդ կերպ ուժեղացնելով գործող իշխանության դիրքերը»։