Ապրիլի 25-ին երկնքում կպատկերվի հազվագյուտ և հմայիչ աստղագիտական երևույթ։ Այս մասին գրում է ABC-ն։
Սատուրնը, Վեներան և կիսալուսինը այնպիսի դասավորություն կունենան, որ միասին կնմանվեն ժպտացող դեմքի։
Վեներան և Սատուրնը կդառնան «աչքերը», իսկ կիսալուսինը՝ «ժպիտը»։
Այսպիսի երևույթները հաճախ կոչվում են «տիեզերական էմոջի» և շատ կարճ տևողություն ունեն, ուստի արժե երկար սպասել՝ այդ տեսարանը չկորցնելու համար։