Ուղիղ եթեր
Ինչո՞ւ է ճշտի մեջ մնալը պրոբլեմ Փաշինյանի համար
copy image url

Ինչո՞ւ է ճշտի մեջ մնալը պրոբլեմ Փաշինյանի համար

Միտք Ներքին 7 ժամ առաջ - 09:00 25-04-2025
Բարոյական նիհիլիզմի կամ արժեքների ընդհանուր մերժման դեպքում կա ժողովրդի քայքայման և պետության կործանման իրական վտանգ։ Այս տեսանկյունից՝ նույնիսկ ցածրակարգ, հետամնաց համակարգը նախընտրելի է արժեբանական քաոսից։

Կառավարության ապրիլի 23-ի նիստում ՀՀ-ում գենդերային քաղաքականության նոր ռազմավարության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է պատանիների շրջանում տարածված կարծրատիպներին ու դրանց ազդեցությանը։ «Կան կարծատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին, որովհետև ճիշտը մի հատ է, պետք է այդ ճշտի մեջ մնալ: Հենց էդ ճշտից դուրս եկար, ուրեմն սխալ ես գիտակցում: Եվ մենք չենք գիտակցում այս պրոբլեմը»,- ասել է Փաշինյանը։

Ինչու՞ է Փաշինյանը պրոբլեմ տեսննում ճշտի մեջ մնալու և կարծրատիպերի մեջ։

Մշակույթի և օրենքների հիմքում արժեքներն են, որոնց բացակայության պարագայում ո՛չ մշակույթն է ապրեցնում, ո՛չ էլ օրենքներն են գործում։ Արժեքներն արհամարհողները դրանք երբեմն որակում են կարծրատիպեր, արհեստական սահմաններ, որոնք պետք է կոտրել, ազատվել դրանցից։ Այս կերպ առաջ է գալիս արժեբանական քաոսի ռիսկ, որը մեծանում է, երբ մարդկանց որոշ խմբեր իրենց որակում են առանձին տեսակ, առաջնորդվում տեսակի բարքերով, նորմերով, ուրույն ենթամշակույթով։ Երբ ազգային արժեքները կրթության, դաստիարակության, մշակույթի ու օրենքների հիմքում չեն, արժեբանական բանաձևերով չեն տրվում բոլոր հարցերի պատասխաններն, ապա առաջ է գալիս սոգու սով, հատվածական ենթամշակույթներն ընդգրկում են շատ մարդկանց։ Իսկ երբ ենթամշակույթն ընդհանրություն չունի պետության, ժողովրդի, Աստծո հետ, ապա ի հայտ է գալիս ազգային անվտանգային ռիսկ։

Պատանիների, երիտասարդների վարքն ու մտածողությունը ձևավորելու իրավունք ունեն աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները մանկապարտեզում, դպրոցում, բուհում։ Դրա համար անհրաժեշտ է ձևավորել արժեհամակարգ, որի բանաձևերով տալ պատանու, երիտասարդի համար կարևոր բոլոր հարցերի պատասխանները։ Այս առումով՝ իշխանությունները շատ քիչ բան են անում, հնարավորություն տալով օտար ենթամշակույթների ներթափանցմանը։ Այսինքն՝ եթե պատանին լավ չի սովորում, վատ արարք է գործում, ապա դրա առաջին մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Ընդհանրապես՝ կարծրատիպերի դեմ կռիվ ունեն հետմոդեռնիստները, դրանք անվանելով քառակուսի մտածողություն։ Դեմ են խուլիգանները և ոչնչապաշտները, քանի որ դեմ են ցանկացած նորմի ու սահմանի։ Իսկ կրթված, առաքինի, օրինապահ մարդիկ գիտեն, թե ինչ է կարծրատիպը, ու դրական կարծրատիպի դեմ սուր չեն ճոճում։ Ժողովրդին կրոնափոխ անելու ժամանակ նույնիսկ կարծրատիպերին ձեռք չեն տալիս, այլ փոխում են դրանց բացատրությունը, նոր իմաստ հաղորդում դրանց։

Եթե կարծրատիպը ձևավորվել է օտար կամ քրեական ենթամշակույթի հիման վրա, ապա վտանգավոր է հասարակության համար։ Սակայն եթե այն ձևավորվել է դպրոցում, ընտանիքում, հակասություն չունի ազգային արժեքների, օրենքների, նորմերի, ազգային մշակույթի հետ, ապա նրա դեմ կռիվն ապապետական է, հակաժողովրդական։

Օրինակ՝ եթե «ճիշտը մի հատ է, պետք է այդ ճշտի մեջ մնալ» կարծրատիպը օրենքին, բարոյական նորմին, հայրական խրատին է վերաբերում, ապա դրական է և նշանակում է՝ պետք է բարոյական նորմով առաջնորդվել, հարգել օրենքը, հոր խոսքը։ Այս տեսանկյունից՝Նիկոլ Փաշինյանի վերը նշված մոտեցումը հակահասարակական է, քանի որ որևէ խնդիր չկա, որ պատանին դրական այս կարծրատիպով է առաջնորդվում, փորձում ապրել օրենքի, բարոյական նորմի, ճշմարտության մեջ։ Ավելին՝ ռիսկ կա, որ եթե մարդիկ առաջնորդվեն արժեքներով, դրական կարծրատիպերով, մնան ճշտի մեջ, ապա ՔՊ-ին չեն ընտրի։

Այստեղ այլ խնդիր կա։ Չի բացառվում, որ գենդերային քաղաքականության նոր ռազմավարության իրականացման շրջանակում կարծրատիպ կոտրելու անվան տակ կկազմակերպվեն գրոհներ օրենքների, ընտանեկան նորմերի, բարի ավանդույթների, ողջամտության, տղամարդկության ուղղությամբ, օգտագործելով այլասերվածներին, բարոյական նիհիլիստներին ու խուլիգաններին։ Այսպիսով՝ ՔՊ-ական իշխանությունները կստեղծեն արժեբանական քաոս, քանի որ այդպիսի իրավիճակում կարող են արդարացնել Փաշինյանի աղետալի սխալները, տարածքային, քաղաքական զիջումները, անիրավությունները։ Եվ երբ մարդիկ կփորձեն արժեքային համակարգով գնահատել նրա սխալները, ապա կողքից այլասերվածները վրա կտան, թե այդ հիմքերը բացասական կարծրատիպեր են, պետք է կոտրվեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
19:32 Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու. Քոչարյանը՝ դրոշն այրելու միջադեպի մասին
12:58 Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
22:44 Մենք ամաչում ենք մեր պապերի արածների համար. Իրաքի քուրդ
21:39 7 անշարժ գույք, 2 մեքենա, 42 մլն կանխիկ, 57 մլն եկամուտ․ Արարատի մարզպետի և նրա ընտանիքի ունեցվածքը
21:40 Նիկո՛լ, դավաճա՛ն․ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակազմին խանգարել են մոտենալ Ցեղասպանության հուշարձանին
14:15 Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը