CNN-ը ցուցադրել է Դոնալդ Թրամփի դիմանկարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին նվիրել է ԱՄՆ նախագահին։ Նկարի հեղինակը հայտնի ռուս նկարիչ Նիկաս Սաֆրոնովն է։
Սաֆրոնովը նշել է, որ դիմանկարի համար հոնորար չի պահանջել, քանի որ իր խոսքերով, հստակ պատկերացում ուներ, թե ինչ նպատակով է այն ստեղծվում։
Ամերիկյան կողմը հայտնել է, որ Թրամփին շատ է դուր եկել նվերը, բացի այդ, դիվանագիտական շրջանակներում սա նաև դիտարկվում է որպես ոչ ֆորմալ ժեստ՝ հնարավոր հարաբերությունների բարելավման համատեքստում։