ԱԳՆ գլխավոր քարտուղարը ֆրանսիացի քաղաքագետի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
copy image url

ԱԳՆ գլխավոր քարտուղարը ֆրանսիացի քաղաքագետի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Ներքին 2 օր առաջ - 19:19 17-04-2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը:

Ամենից շատ դիտված