Գնդակը քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչների հայտարարությունը
copy image url

Գնդակը քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչների հայտարարությունը

Ներքին 2 օր առաջ - 19:10 17-04-2025
Գնդակը քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է: Այս մասին հայտարարություն են տարածել Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները:

Հայտարարությունում ասվում է. «Ապրիլի 16-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների, Անաստաս Միկոյան 64 թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչների և թաղամասի բնակիչների հանդիպումը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ բնակիչների բարձրաձայնած 4000քմ մակերեսով առանձնացված և նոր՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցե ստացած հողամասը ներառված է կառուցապատման համաձայնեցված նախագծում, ըստ որի՝ այդ տարածքում նախատեսված է իրականացնել բացառապես կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ: Բացի այդ, քաղաքապետը, հատուկ շեշտադրմամբ կառուցապատողի ներկայացուցիչներին վստահեցրեց, որ վերոնշյալ 4000քմ մակերեսով հողամասի վրա բացառվում է որևէ կառուցապատում՝ ընդգծելով ՀՀ հողային օրենսգքրի 60-րդ հոդվածով և 2024թ. հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:

Բնակիչներս, ողջունելով քաղաքապետարանի այս դիրքորոշումը, այնուամենայնիվ, հստակ ներկայացրինք թաղամասի շահառուների պահանջն առ այն, որ
Անաստաս Միկոյան 64/7 հասցով առանձնացված 0,4հա մակերեսով հողամասը պարտադիր պետք է հետ միավորվի Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող 2,97055 հա մակերեսով հողամասին՝ այդ հասցեում ապահովելու գնման իրավունքի պայմանագրերով և համաձայնեցված նախագծով ծանրաբեռնված 3.37055 հա մակերեսով հողամաս:

Պետք է տրամադրվեն հստակ երաշխիքներ շահագործման թույլտվության ստացման մասով՝ հաշվի առնելով այն, որ կառուցապատողը սնանկ է, իսկ թաղամասի շահագործման համար բազմաթիվ աշխատանքներ դեռ չեն կատարվել։

Կառուցապատող ընկերության ներկայացուցիչների կողմից փորձ արվեց առկա իրավիճակը մանիպուլյատիվ և կեղծ պնդումների միջոցով այլ կերպ ներկայացնել: Մասնավորապես, վերջիններս նշեցին, որ իբր իրենք գնորդներին կանչում են փոխանցման ակտեր ստորագրելու, սակայն գնորդները հրաժարվում են՝ չնշելով դրա իրական պատճառը:

Բնակիչներս ներկայացրինք, որ իրական պատճառն այն է, որ գնորդներին պարտադրվում է ստորացուցիչ պայմաններով փոխանցման ակտ, որը չի բխում օրենքի պահանջներից, այդ թվում՝
շահագործման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացված չլինելու պարագայում պարտք-պահանջ չունենալու հավաստում,

համաձայնություն առ այն, որ գնորդը տեղյակ է և տալիս է իր համաձայնությունը՝ բակային տարածքում նոր շենքերի շինարարության կամ կառուցապատումների մասով,

փոխանցման ակտում գնորդի ձեռք բերած ընդհանուր բաժնային սեփականությամբ իրեն փոխանցվելիք հողամասի մակերեսի 2.97055 հեկտարի նշում՝ 3.37055 հեկտարի փոխարեն, այսինքն՝ առանց առանձնացված 0.4 հեկտար հողամասի։

Քանի որ քաղաքապետը հստակ սահմանեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող՝ առանձնացված 4000 քմ մակերեսով հողամասում բացի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներից երբեք որևէ այլ կառուցապատումների կամ շինարարության թույլտվություն չի տրվելու, մենք ուղիղ հարց տվեցինք կառուցապատողի ներկայացուցիչներին՝ արդյոք պատրա՞ստ են իրենք ինքնակամ լուծել այդ հողամասի նախնական առուվաճառքի ապօրինի կնքված պայմանագիրը՝ հաշվի առնելով, որ գնորդը նույնպես իրենց մեկ այլ ընկերությունն է:

Սակայն, ի պատասխան գնորդների ուղիղ հարցին, կառուցապատողի ներկայացուցիչները պնդեցին, որ այդ հարցն այլևս իրենց տիրույթում չէ, և այն պետք է քննարկել սնանկության կառավարչի հետ: Փաստվեց, որ կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, խուսանավելով ուղիղ պատասխանից, իրենց դիրքորոշումը այդ հարցի շուրջ չհայտնեցին՝ այդ հարցը տեղափոխելով սնանկության կառավարչի և գրավառու բանկի դաշտ:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին

Ձեզ գուցե հետաքրքրի