Մտացածին «հոդվածներով» դիտելիություն են ապահովում․ «Ջի Թի Բի հոլդինգս»-ը հերքում է տարածել
copy image url

Մտացածին «հոդվածներով» դիտելիություն են ապահովում․ «Ջի Թի Բի հոլդինգս»-ը հերքում է տարածել

Ներքին 2 օր առաջ - 17:08 17-04-2025
«ՋԻ ԹԻ ԲԻ ՀՈԼԴԻՆԳՍ»-ը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

««ՋԻ ԹԻ ԲԻ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ն և վերջինիս տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը վերջին շրջանում հայտնվել են որոշ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որը և, երբեմն, ուղեկցվում է սին, իրականությանը չհամապատասխանող ու կեղծ լուրերով համեմված «հոդվածներով»: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին: Նշված լրատվամիջոցը, հետևողականորեն, տևական շրջան փորձում է վարկաբեկել մեր ընկերությունն ու վերջինիս ղեկավարությանը, որպեսզի իր մտացածին «հոդվածներով» դիտելիություն ապահովի:

Առժամանակ փորձել ենք անտեսել նմանօրինակ սանձարձակ վարքը, սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, ստով համեմված հոդվածներն օր օրի ավելի երևակայական են դառնում:

Ելնելով վերոհիշյալ հանգամանքից «ՋԻ ԹԻ ԲԻ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի և Գրիգոր Տեր-Ղազարյանի փաստաբանական խմբի կողմից պահանջ է ներկայացվել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին՝ հերքել Գրիգոր Տեր-Ղազարյանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի հասցեին հրապարակայնորեն հնչեցված իրականությանը չհամապատասխանող, վերջիններիս հեղինակությունը, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը նսեմացնող կեղծ տեղեկությունները: Արտադատական կարգով ներկայացված պահանջը չբավարարելու դեպքում պատրաստվում ենք դիմել դատական պաշտպանության»։