5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կալիֆոռնիայում
copy image url

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կալիֆոռնիայում

Արտաքին 5 օր առաջ - 23:42 14-04-2025
Կալիֆոռնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից(USGS):

Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սան Դիեգոյից 59 կմ հեռավորության վրա և Փալմ Սփրինգս քաղաքից 87 կմ հեռավորության վրա:

Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 13,4 կմ խորության վրա: