Գազայի հատվածում մեկ ամսում ավելի քան 1600 մարդ է զոհվել
copy image url

Գազայի հատվածում մեկ ամսում ավելի քան 1600 մարդ է զոհվել

Արտաքին 5 օր առաջ - 20:16 14-04-2025
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 18-ին իսրայելական հրթիռակոծությունների վերսկսումից հետո մեկ ամսվա ընթացքում Գազայում ավելի քան 1600 մարդ է զոհվել։

«2025 թվականի մարտի 18-ից զոհերի թիվը հասել է 1613-ի, վիրավորվել է 4233 մարդ»,- այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 39 զոհ և 118 վիրավոր։