ԵՄ-ն մտադիր է մայիսին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
copy image url

ԵՄ-ն մտադիր է մայիսին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Արտաքին 5 օր առաջ - 19:11 14-04-2025
ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են մայիսին կայանալիք հանդիպմանը քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը, ի թիվս այլ բաների, կարող է ներառել նոր միջոցներ «ստվերային նավատորմի» դեմ։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Լյուքսեմբուրգում նախարարների հանդիպումից հետո ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:

«Ներկայումս մենք քննարկում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որն անդրադառնում է «ստվերային նավատորմ»-ին և այլ հարցերի, որոնք կներկայացվեն մայիսին կայանալիք ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում»,- նշել է նա։