Այսօր հանձնվել են Գյումրիի նորընտիր ավագանու անդամների մանդատները։
Գյումրիի նորընտիր ավագանու կազմը` 3 կուսակցություն և 2 դաշինք։
Հայտնել էինք նաև, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու թեկնածու Սուսաննա Մկրտչյանը հրաժարվել են
Գյումրիի ավագանու մանդատներից։
Գյումրիի նորընտիր ավագանու կազմն ունի 33 անդամ, նրանցից 12-ը կանայք են։
Oragir.News-ը ներկայացնում է ավագանու կազմը, ըստ համարների։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը գլխավորում է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ 2-րդ համարում` Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի օգնական Վահագն Մկրտչյանն է։
3-րդը Շիրակի մարզպետի աշխատակազմի նախկին աշխատակից Էմմա Բարսեղյանն է, ով նաև աշխատում է դասախոս ՀԱՊՀ ԳՄ-ում։ 4-րդը`Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ Լևոն Անանյանն է, ով նաև մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզին։Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի օգնականն է եղել։
5-րդը`ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ- տնօրենի տեղակալ Շավարշ Արամյանն է։
6-րդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քնարիկ Հարությունյան:
7-րդ ՀԱՊՀ ԳՄ-ի ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն Հովհաննես Մանուկյան:
8-րդ «ՍԷԲ» ՍՊԸ տնօրեն Էդգար Բաղդասարյան։
9․ ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն Գալյա Հայրապետյան
10․Գործազուրկ Անդրանիկ Հակոբյան
11․Գյումրու քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ Նարեկ Բեգզադյան։
12․«Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա» ՓԲԸ տնօրեն Աստղիկ Բեյբուտյան։
13․Կարիտաս-Արեգակ բարեգործական հիմնադրամ, տեխնիկական ղեկավար, կառավարիչ Վահան Դավթյան։
14. ՔՈԱՖ ՀՄՀ հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ Լուսինե Նազարյան։
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության ավագանու անդամները հիմնականում գործազուրկներ են։ Ցուցակի առաջին համարը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
2-րդ համարը`«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ճարտարագետ-չափագետ Ավետիս Առաքելյանն է, ով հավակնում է նաև Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնին։
3-րդ գործազուրկ Լուսինե Անանյան։
4-րդ գործազուրկ Գևորգ Ղուկասյան։
5-րդ գործազուրկ Սահակ Սեդրակյան։
6-րդ Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրեն, ներկայում գործազուրկ Նարինե Մեսրոպյան։
7-րդ գործազուրկ Արտակ Հարությունյան։
8-րդ Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, ներկայում գործազուրկ Կարինե Լալազարյան։
Մյուս ուժը «Մեր քաղաքը» դաշինքն է, որի առաջին համարը գլխավորում է անհատ ձեռներեց Սվետլանա Ադամյանը։ Երկրորդ համարը` գործազուրկ Հովհաննես Գևորգյանն է։
3-րդ ԱԺ պատգամավորի օգնական Լիզա Գասպարյան։
4-րդ «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ հավատարմագրային կառավարիչ Կարեն Գրիգորյան։
5-րդ գործազուրկ Կարեն Բադալյան։
6-րդ «Դուստր Ալիկա» ՍՊԸ տնօրեն Վարդան Եդիգարյան։
«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համարում պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանն է, երկրորդը` «Կիրակոսյաններ» ՍՊԸ տնօրեն Վահե Կիրակոսյանը։
3-րդ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի դասընթացավարների թիմի ղեկավար Սուսաննա Մոսոյան։
«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Քարհատ մեքենա» ՓԲԸ տնօրեն Կարեն Սիմոնյանը, երկրորդ համարը Աննա Մուրադյանն է, ով նախկինում աշխատել է հարկային ոլորտում, ներկա պահին գործազուրկ է։
Oragir.News-ի փոխանցմամբ` Գյումրիի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը վարելու է Վարդան Ղուկասյանը։