Երբ պետք էինք Փաշինյանին, փողոցում ձեռքով բարևում, հաց էր ուտում, հիմա պետք չենք իրեն երևի ․ տնտեսվարող

Ներքին Տեսանյութ 5 օր առաջ - 14:22 14-04-2025
Երբ դուք չեք կռվում, դուք արդեն պարտված եք, երբ որ դուք կռվում եք, Աստված գիտի, ով կհաղթի։ Մենք հույս ունենք, որ լսելի կդարձնենք, եթե ոչ իրենց կամքով, ապա գոնե պարտադրելով։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը։

Հարցին՝ փորձել են դիմել հենց անձամբ վարչապետին, վերջինս ասաց․ «Այո, քանի անգամ այստեղ կանգնել ենք, ասել էինք թող իջնի, խոսենք։ Դե գիտեք, արդեն պետք չենք իրեն, երբ որ պետք էինք, փողոցում ձեռքով բարևում, ժողովրդի հաց էր ուտում, հիմա պետք չենք իրեն երևի։ Ինչ օգուտ ունի հիմա մեզանից»։