Ապրիլը «գիժ» մարտից մի քանի օր փոխ է առել․ «Պառվի ուլերը»՝ Լոռիում

Ներքին Տեսանյութ 6 օր առաջ - 09:34 14-04-2025
Այսօր գիշերը ձյան առատ տեղումներ են գրացնվել Հայաստանի մի շարք շրջաններում։ Առատ ձյուն է տեղացել նաև Լոռու մարզում։

Գրեթե ամեն տարի տպավորություն է, թե ապրիլը «գիժ» մարտից մի քանի օր փոխ է առել, քանի որ այնպիսի զգացողություն է, թե մարտի փոփոխական եղանակը դեռ շարունակվում է․ առավոտյան արևոտ եղանակ է, մեկ էլ հանկարծ կարող է անձրև, կարկուտ, իսկ երբեմն նույնիսկ ձյուն տեղալ։ Այս օրերի փոփոխական եղանակը կապվում է պառավի ուլերի պատմության հետ։ Ասում են, որ մինչև «պառվի ուլերը» չանցնեն, չի կարելի ասել, որ գարուն է եկել, քանի որ շատ տարիներ առաջ «պառվի ուլեր»-ով ապրիլին սկսվել է տեղումների, փոփոխական եղանակի շարքը և շարունակվել մոտ 20 օր: Պատճառը Մարտ ամսին բարկացրած պառավն է։