Կյանքը՝ կաթող տանիքի տակ

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 23:15 11-04-2025
Թումանյանում ապրող ազգությամբ եզդի Ռասոյանների սոցիալ-կենցաղային պայմանները մեղմ ասած ծանր են: Ընտանիքն ապրում է նախկին Հրակայուն նյութերի գործարանին պատկանող կիսաքանդ շենքերից մեկում, որտեղ տանիքից թափվող անձրևաջրերը առողջական խնդիրների պատճառ են դարձել ընտանիքի 8 երեխաների համար:

Ռասոյանների ընտանիքի արդեն մի քանի սերունդներ 88-ի երկրաշարժից հետո ապրում են կիսաքանդ հասցեում: Ռասոյանները վթարային այս շենքից դուրս գալու, սեփական տուն ունենալու մասին երազանքից արդեն հրաժարվել են: Մանկական մահճակալների վրա են լցվում անձրևաջրերը:

Թումանյանի համայնքապետարանը չի կարող տանիքի նորոգումը պետական ծրագրով իրականացնել, քանի որ շենքը մասնավոր է: Ստացվում է, որ բազմանդամ ընտանիքը մատնված է անուշադրության:

Տեսանյութ: